Նյու Յորքի քաղաքապետն ու հոլիվուդյան աստղերը դուրս են եկել Թրամփի դեմ բողոքի ակցիայի (լուսանկարներ)
Նյու Յորքում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիա է անցկացվել, որին շարքային քաղաքացիներից զատ մասնակցել են նաև քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, հոլիվուդյան դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆալոն, Ալեք Բոլդուինը, երգչուհի Շերը:
Ինչպես նշում է The HollyWood Reporter-ը, Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ կայացած ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ, որոնք հավաքվել են Trump Tower-ի մոտակայքում:
Իր ելույթի ժամանակ Ռոբերտ դե Նիրոն նշել է, որ Թրամփը «վատ օրինակ է այս երկրի համար»: Մինչդեռ Շերը Թրամփին «ահավոր ինքնասիրահարված» մարդ է անվանել:
Ընդհանուր առմամբ, ցուցարարները քննադատել են 70-ամյա միլիարդատիրոջը ռասայական խտրականության, կրոնական անհանդուրժողականության համար:
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում կայանալու է Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:















