Սերեսի վրա այլմոլորակային տարրեր են հայտնաբերվել
Ֆրանսիացի և ամերիկացի մոլորակագետները բացահայտել են աստերոիդների գոտու խոշորագույն երկնային մարմնի` Մարս և Յուպիտեր մոլորակների ուղեծրերի արանքում գտնվող Սերես գաճաճ մոլորակի մակերևույթի ծագումը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է The Astronomical Journal գիտական կայքում, իսկ ՆԱՍԱ-ն համառոտ տեղեկացրել է այդ մասին:
Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ Սերեսի մակերեսն աղքատ է ածխածնով և, մյուս կողմից, դրա մոտ մեկ հինգերորդ մասը կազմված է սիլիկատներից: Մասնագետների կարծիքով` վերջիններն հայտնվել են գաճաճ մոլորակի վրա, երբ ենթադրաբար Էոս ընտանիքին պատկանող աստերոիդներն ընկել են երկնային մարմնի վրա:
Այսպիսի եզրահանգումների գիտնականները եկել են գաճաճ մոլորակը SOFIA (Stratospheric Observatory for Infrared Astronomy) աստղադիտարանի միջոցով հետազոտելու արդյունքում: Սերեսը դարձել է երրորդ երկնային մարմինը Սատուրնի արբանյակ Հաբեթից և Պլուտոնի արբանյակ Հարոնից հետո, որի մակերևույթի զգալի մասը կազմավորված է արտաքին մատերիայից:











