Անգլիայում հիվանդանոցի տնօրինությունը դատի է տվել 2 տարի բուժհաստատությունում «ապաստանած» հիվանդին
Անգլիայի արևելյան Նորֆոլկ կոմսությունում գտնվող հիվանդանոցը դիմել է դատարան՝ պահանջելով դուրս հանել հիվանդին, որն արդեն ավելի քան երկու տարի զբաղեցնում է հիվանդանոցային մահճակալը: Նա օգտագործում է հիվանդանոցը որպես հյուրանոց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տղամարդը, ում անունը չի նշվում բժշկական գաղտնիքի նկատառումներով, հրաժարվում է հեռանալ հիվանդանոցից:
Բժիշկները նշում են, որ իրենց հիվանդը պատրաստ է դուրսգրման: Դատարան դիմելու որոշումը կայացվել է, երբ այլևս տարբերակ չի մնացել, վստահեցնում են հիվանդանոցում:
Տղամարդը հոսպիտալացվել է 2014 թվականի օգոստոսին:
Եվս մի հիվանդ, որը մնում է նույն հիվանդասենյակում, ասել է, որ հիվանդանոցում ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, որ հիվանդն արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է հիվանդանոցում: Եվս մի կին անանունության պայմաններով հայտարարել է. «Դա ծիծաղելի է, բայց նա հիվանդանոցն օգտագործում է որպես հյուրանոց»:
Ի վերջո, հիվանդանոցը դիմել է դատարան՝ պահանջելով ազատել հիվանդանոցային մահճակալը: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 1-ին, իսկ հունվարի 10-ին տղամարդուն դուրս են հանել:










