Մինչև 15 մլն դոլար. երբևէ ստեղծված 10 ամենաթանկ iPhone-ները՝ ֆոտոշարքով

09:06 • 20.01.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone սմարթֆոնը համարվում է շուկայի ամենապահանջված հեռախոսը, որն այս ոլորտում գերիշխող դիրք է զբաղեցնում 2007թ. սկսած:


Թեև այն իր առաջադեմ տեխնիկական լուծումների և նորարարական դիզայնի շնորհիվ համարվում է ամենաթանկ սմարթֆոններից, այնուհանդերձ՝ տեխնիկայի թյունինգավորմամբ զբաղվող բազմաթիվ ընկերությունների «թեթև ձեռքով» այն առավել կատարելագործված ու բացառիկ է դառնում:


Սովորաբար, հեռախոսները ստանում են ոսկյա պատյան, զարդարվում են ադամանդներով և համալրվում խորհրդանշական փորագրությամբ՝ այս ամենի շնորհիվ աստղաբաշխական թվերի հասցնելով դրանց գինը:


Ստորև luxurylaunches.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է երբևէ ստեղծված 10 ամենաշքեղ iPhone-ները՝ զարդարված հարյուրավոր, իսկ երբեմն էլ՝ հազարավոր հատընտիր ադամանդներով.


10. Պատրաստված է դեղին ոսկուց, զարդարված՝ ադամանդներով, գինը՝ 1 մլն դոլար

 

 

9. Ամենաթանկ iPhone 5-ն արժե 15 մլն դոլար

 

 

8.  iPhone Princess Plus-ն արժե 176.400 դոլար

 

 

7. Deluxe Diamond iPhone 7-ի գինը 1.7 մլն դոլար է

 

 

6. iPhone Dinosaur Edition-ը ստեղծվել է iPhone 4 հեռախոսի հիմքով և արժե 63.000 դոլար

 

 

5. Calypso Diamond iPhone 6S-ն արժե 30.000 դոլար

 

 

4. iPhone Pokémon Go Edition-ն արժե 2.700 դոլար: Այն ստեղծվել է iPhone 6S մոդելի հիման վրա:

 

 

3. iPhone Vladimir Putin Edition-ի ստեղծման համար հիմք է ծառայել iPhone 5S հեռախոսը: Դրա գինը 4.340 դոլար է:

 

 

2. iPhone 3G Kings Button-ի գինը 2.517.345 դոլար է

 

 

1. Սբ Վալենտինի օրվա առթիվ ներկայացված iPhone 5-ի արժեքը 2.350 դոլար է

 

Մինչև 15 մլն դոլար. երբևէ ստեղծված 10 ամենաթանկ iPhone-ները՝ ֆոտոշարքով