Facebook-ը ռեկորդային հոնորար է վճարել ռուս հաքերին
Facebook սոցցանցը ռեկորդային հոնորար է վճարել ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին` նրա գտած խոցելիության համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Լեոնովի բլոգին:
Կայքը գրում է, որ Լեոնովը սխալ է հայտնաբերել սոցցանցի ծրագրային ապահովման մեջ, որը հատուկ պատկերի միջոցով թույլ է տվել կամայական կոդ թողարկել դրա սերվերներում: Սա անելու համար անհրաժեշտ էր օգտվել ImageMagick ծառայության խոցելիությունից, որը նախատեսված է Facebook-ի նորությունների էջում արտապատկերվող լուսանկարների արագ մասշտաբացման և փոխարկման համար:
Լեոնովը պարզաբանել է, որ ինքը պատահաբար է հայտնաբերել խոցելիութունը կողմնակի ծառայություն փորձարկելու ժամանակ: Նա ուսումնասիրել է սխալը և ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը տրամադրել Facebook-ի տեխնիկական ծառայություններին, որոնք խոցելիությունը վերացրել են 2016 թվականի նոյեմբերին:
Նշվում է, որ արդյունքում սոցցանցը հաքերին վճարել է 40 հազար դոլար գումար:












