Hennessey-ն ստեղծել է վերջին Venom GT հիպերքարը

16:16 • 20.01.17

Hennessey մեքենաշինական ընկերությունը հրապարակել է վերջին Venom GT հիպերքարի լուսանկարը, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ լյուքս դասի փոխադրամիջոցի վերջին օրինակը հավաքվել է բրենդի տեխասյան գործարանում:


Մոդելը ներկված է կապույտ գույնով և համալրված 7լ աշխատանքային ծավալով, 1451 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Այն 96կմ/ժ արագություն է զարգացնում 2.4 վայրկյանում, իսկ 300 կմ/ժ՝ 12.8 վայրկյանում:


Հայտնի է, որ Venom GT-ն թողարկվում է 2010թ. և արժե 1.2 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, ընկերությունն այս մեքենայից արտադրել է 12 օրինակ:


Ներկայում Hennessey Venom GT-ն համարվում է աշխարհում ամենաարագընթաց սերիական մեքենան:

 

 

 

 

 

Hennessey-ն ստեղծել է վերջին Venom GT հիպերքարը