Մելանյա Թրամփն իր փայլուն տեսքով հմայել է ամուսնու երդմնակալությանը նախորդած ընթրիքի հյուրերին (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությանը նախորդել է Վաշինգտոնում կայացած մեծ ընթրիքը, որին ապագա առաջին տիկին Մելանյա Թրամփը ներկայացել է իրեն բնորոշ նրբաճաշակ ու գեղեցիկ տեսքով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 70-ամյա հանրապետականի 46-ամյա կինը հատուկ այդ առիթով կրել է ոսկեգույն երկարափեշ զգեստ, որը թեև գայթակղիչ բացվածքներ չի ունեցել, սակայն հիանալի ընդգծել է նախկին մոդելի սլացիկ կառուցվածքը:
Պարբերականը նկատում է, որ Մելանյայի՝ բեմ դուրս գալուց հետո բոլոր ներկաների հիացական հայացքներն ուղղված են եղել նրան:
Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են եղել Թրամփի որդիները, դուստրերը, հարսները, փեսաները, ազդեցիկ մեծահարուստներ, հանրապետական քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ու աջակիցներ:
Նշենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է այսօր՝ Վաշինգտոնում:




Թրամփի կինն ու դուստրերը














