Բարաք Օբաման լքել է ԱՄՆ նախագահի կաբինետը (տեսանյութ)

19:09 • 20.01.17

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լքել է ԱՄՆ նախագահի աշխատանքային գրասենյակը` Օվալաձև կաբինետը, հաղորդում է Fox News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Օբաման դուրս է եկել կաբինետից և ուղևորվել Սպիտակ տան մյուս մասը, որտեղ նա իր կին Միշելի հետ կհանդիպի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կին Մելանիայի հետ:


Նշվում է, որ ավելի ուշ ընտանիքները համատեղ թեյախմություն կանցկացնեն:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: