Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին հարցին

10:00 • 20.01.17

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կցանկանար, որ Վլադիմիր Պուտինն առաջադրվի նախագահական նոր ժամկետի: Այդ մասին նա ասել է BBC-ի Hard Talk ծրագրի շրջանակում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Դեռ 2004 թվականին մեր առաջին հարցազրույցի ժամանակ ես ասել եմ ձեզ, որ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ ես հույս ունեմ, որ նա կորոշի նոր ժամկետի գնալ»,- ասել է Պեսկովը:


2016 թվականի դեկտեմբերին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը խոստացել է ասել, թե արդյոք նա 2018 թվականին կմասնակցի պետության նոր ղեկավարի ընտրություններին, երբ «ժամանակը հասունանա»: «Ես կնայեմ, թե ինչ է տեղի ունենում երկրում, աշխարհում: Եվ ելնելով նրանից, թե ինչ ենք մենք արել, ելնելով նրանից, թե ինչ մենք կարող ենք անել, որոշում կկայացվի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետագա ընտրություններին իմ մասնակցության մասին»,- ասել էր Պուտինը: