ՆԱՍԱ-ն ցուցադրել է New Horizons-ի՝ Պլուտոնին մոտենալու մոնտաժված գունավոր տեսանյութը (տեսանյութ)

12:24 • 20.01.17

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, գունավոր տեսանյութ է մոնտաժել, որում ցուցադրված է՝ ինչպես է New Horizons արբանյակը մոտենում Պլուտոնին՝ փորձելով վայրէջք կատարել գաճաճ մոլորակի վրա:


Հայտնի է, որ տեսանյութը հավաքվել է արբանյակի ֆիքսած լուսանկարների հիման վրա:


Աղբյուրը մանրամասնում է, որ, ըստ ծրագրի, արբանյակը պետք է իջներ Պլուտոնի վրա, սակայն մեծ արագության պատճառով վայրէջքը ձախողվել է:


Այնուհանդերձ, New Horizons-ն այնքան է մոտեցել գաճաճ մոլորակին, որ կարողացել է 100-ից ավելի որակյալ լուսանկար անել ու բավականաչափ նյութ հավաքել գունավոր տեսանյութի մոնտաժի համար:


Հավելենք, որ արբանյակի առաքելությունը Պլուտոնի և դրա Հարոն արբանյակի ուսումնասիրությունն է:

 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է New Horizons-ի՝ Պլուտոնին մոտենալու մոնտաժված գունավոր տեսանյութը (տեսանյութ)