29-ամյա գրպանահատը բերման է ենթարկվել՝ երթուղայինում գողություն կատարելու մեղադրանքով

13:45 • 20.01.17

Հունվարի 19-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 22 երթուղու ավտոբուսում 1992 թ. ծնված Մուշեղ Շ.-ի գրպանից գողացել է 53.000 դրամ, 1.000 ռուբլի և վրացական 5 լարի: Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: