80-ամյա կինը ոստիկանությանն է հանձնել  հրացան, ատրճանակ, նռնակ, պահունակ և 96 փամփուշտ

13:49 • 20.01.17

 

 

Ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1937 թ. ծնված Ռոզիկ Ա.-ն և կամավոր հանձնել «ԻԺ 37» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով և խզակոթով ողորկափող որսորդական հրացան, մեկնարկային ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ջ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, «ԶԴՊ» գրառմամբ արկ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և տարբեր մմ տրամաչափի 96 փամփուշտ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ 1983 թ. ծնված Էմին Գ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: