Մոսկովյան թանգարանում հունվարի 27-ին կցուցադրվի «Շինդլերի ցուցակի» կրկնօրինակը

23:43 • 20.01.17

«Շինդլերի ցուցակի» 5 ֆաքսիմեյլային կրկնօրինակներից մեկը կներկայացվի Ռուսաստանի Մեծ հայրենական պատերազմին նվիրված Կենտրոնական թանգարանի ցուցադրությանը, որտեղ հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ տեղի կունենան:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ՌԴ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրությունը:

Ամեն տարի հունվարի 27-ին ողջ աշխարհում նշվում է Հոլոքոստի զոհերի ոգեկոչման միջազգային օրը: Հենց այդ նույն օրը 1945 թվականին Կարմիր բանակը ազատագրել է «Օսվենցիմ» խոշորագույն նացիստական մահվան ճամբարը:

«Շինդլերի ցուցակի» բնօրինակը պահվում է Երուսաղեմի «Յադ Վաշեմ» հուշահամալիրում: Մեքենագրված տեքստի 19 էջերում նշված են 801 տղամարդկանց և 297 կանանց անուններ, որոնց նացիստական ճամբարում մահից փրկել է գործարար Օսկար Շինդլերը:

 

 



 

 

Մոսկովյան թանգարանում հունվարի 27-ին կցուցադրվի «Շինդլերի ցուցակի» կրկնօրինակը