ԱՄՆ-ում ոստիկանները կույր տղամարդու են գնդակահարել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆոնտանա քաղաքի խանութներից մեկում ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել կույր տղամարդու վրա, ինչի հետևանքով նա մահացել է:
Metro-ի հաղորդմամբ` տղամարդու ձեռքին դանակ և քար է եղել: Նա հոգեկան խանգարում է ունեցել:
Մահացածի բարեկամները հայտնել են, որ Ջեյմս Հոլ անունով 47-ամյա տղամարդը գնդակահարվել է դեռ անցած տարվա նոյեմբերի 22-ին, սակայն տեսանյութը տարածվել է միայն այժմ:
Նշվում է, որ սկզբից տղամարդն ինչ-որ բան է գոռացել բաց դռների ուղղությամբ, այնուհետև ոստիկանները շրջապատել են նրան և կրակ բացել նրա վրա:
Ոստիկանների խոսքերով` իրենք կրակ են բացել անմիջապես այն բանից հետո, երբ տղամարդը սկսել է մոտենալ իրենց:
Մահացածի բարեկամները հայց են ներկայացրել Ֆոնտանա քաղաքի և դրա ոստիկանական բաժանմունքի դեմ:










