Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» ղեկավարներից մեկը

11:22 • 20.01.17

Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի օդային հարվածների ընթացքում ոչնչացվել է «Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը: Այդ մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Պենտագոնի կայքը:


Գրոհային Մուհամադ Հաբիբ Բուսադուն ան-Թունիսին ոչնչացվել է սիրիական Իդլիբ շրջանում, հունվարի 17-ին:


Նշվում է, որ նա մասնակցել է ծայրահեղականներին օգնության տրամադրմանը և գործողությունների իրականացմանը, ինչպես նաև կապված է եղել ահաբեկչական դավադրությունների հետ, որոնց նպատակն է եղել Արևմուտքի երկրների վրա հարձակումների իրականացումը:


Բուսադունը Սիրիա է ժամանել 2014 թվականին, մինչ այդ մի քանի տարի անցկացրել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ կապեր է պահպանել մի քանի ծայրահեղականների հետ: