Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում. Լավրով
Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը:
«Այն հանգամանքը, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական տեղաշարժեր են նկատվում, հույս է ներշնչում: Համենայն դեպս բոլորը համակարծիք են, որ չկա այլ ելք, քան համազգային երկխոսության միջոցով խնդրի քաղաքա-դիվանագիտական կարգավորումը», - ասել է Լավրովն ու հավելել, որ Աստանայում կայանալիք բանակցություններն այս համատեքստում կարևոր ներդրում են համապարփակ քաղաքական կարգավորման պարամետրերի մշակման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ Աստանայում սիրիական հարցի կարգավորմանը նվիրված բանակցությունները նախատեսված են հունվարի 23-ին:










