ԱՄՆ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Թրամփի աջակիցներին և հակառակորդներին կարգի հրավիրելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Վաշինգտոնի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներին և հակառակորդներին կարգի հրավիրելու համար: Միջադեպի տեսագրությունը և լուսանկարները հրապարակվել են Lenta.ru և The Daily Mail կայքերում:
Associated Press-ի հաղորդմամբ`սկզբում հակառակորդների միջև լեզվակռիվ է տեղի ունեցել, որն այնուհետև վերաճել է ընդհարման:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, Նյու Յորքի քաղաքապետն ու հոլիվուդյան աստղերը դուրս են եկել Թրամփի դեմ բողոքի ակցիայի:
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։


















