Թրամփի շտաբը հայտարարել է ապագա վարչակազմում 17 նշանակման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը երդմնակալության արարողությունից մեկ օր առաջ հայտարարել է ապագա վարչակազմում 17 նշանակման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի աշխատակիցների նշանակման մասին»,- ասված է նրա շտաբի հաղորդագրությունում:
Խոսքը տարբեր ուղղություններով պետության ապագա ղեկավարի հատուկ օգնականների մասին է:
Մասնավորապես, մամուլի քարտուղարի առաջին տեղակալ է նշանակվել Սառա Հաքաբի Սանդերսը, իսկ տեղակալներ՝ Ստեֆանի Գրիշեմը և Լինդսի Ուոլթերսը: Բացի այդ, նախագահի հատուկ օգնական և հասարակության հետ կապերի գծով տնօրեն է նշանակվել Հելեն Ագիրե Ֆերեն:










