Վաշինգտոնում Թրամփի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին մարիխուանայով ծխախոտներ են բաժանում

22:05 • 20.01.17

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմադիրները Վաշինգտոնում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին մարիխուանա պարունակող ծխախոտներ են բաժանում:

Ինչպես փոխանցում է Fox News հեռուստաալիքը, բողոքի տվյալ ակցիան ամերիկյան մայրաքաղաքում Թրամփի երդմնակալության օրը կազմակերպել է DC Cannabis Coalition կազմակերպությունը, որը կողմ է մարիխուանայի օրինականացմանը ողջ երկրի տարածքում:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարել էին, որ 4200 ծխախոտ կբաժանեն մասնակիցներին և խորհուրդ կտան այն ծխել այն պահին, երբ կսկսվի Թրամփի երդմնակալության 4 րոպեանոց ելույթը: