Ջորջ Բուշի և անձրևանոցի «մենամարտը» զվարճացրել է համացանցի օգտատերերին

12:57 • 21.01.17

Երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:


Արարողության ժամանակ անձրև է տեղացել, ուստի՝ հավաքված պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին անձրևից պաշտպանող պարագաներ են բաժանել:


Դատելով լուսանկարներից՝ Բուշը փորձել է գլուխը ծածկել անձրևանոցով, սակայն խճճվել է ու վերջում բաց գլխով շարունակել նստած մնալ անձրևի տակ: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նախկին նախագահի և անձրևանոցի միջև ծավալված «պայքարը», որում, ըստ օգտատերերի, «հաղթող» է դարձել նախկին նախագահը:


«Երդմնակալության ժամանակ տեսածս լավագույն պահն այն էր, երբ Ջորջ Բուշ կրտսերը փորձում էր գլուխ հանել անձրևանոցից»,-գրել է օգտատերերից մեկը:

 

Джордж Буш на инаугурации Трампа