Արտաշատում տանը բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է քաղաքացու մոխրացած դին

09:10 • 21.01.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 21-ին՝ ժամը 01.02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին: Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ (մոտ 70 քմ), որտեղ և հայտնաբերվել է 1931 թ. ծնված Շ. Դ.-ի մոխրացած դին: