«Ջերմուկ գրուպում» 45-ամյա բանվորը վայր է ընկել շինարարական հարթակից և մահացել

13:05 • 21.01.17

«Ջերմուկ գրուպում» հայտնաբերվել է բանվորի դին: Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 21-ին, ժամը 10:00-ին «Ջերմուկ» առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ, որտեղ արձանագրել է 1972 թվականին ծնված Մհեր Խաչատրյանի մահը:

«Հունվարի 20-ին՝ ժամը 18-ից հետո «Ջերմուկ գրուպի» պահեստային մասնաշենքում միայնակ շինաշխատանքներ կատարելիս շինարարական հարթակից՝մոտ 2,85 մ բարձրությունից  Մհեր Խաչատրյանը  վայր է ընկել և գլխի շրջանում վնասվածք ստանալով տեղում մահացել է»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ այսօր առավոտյան Մհեր Խաչատրյանին հայտնաբերել են գործընկերները և ահազանգել շտապօգնություն:
Մհեր խաչատրյանը «Ջերմուկ գրուպում» աշխատել է որպես վարպետ-ներկարար: