Վաշինգտոնում ցուցարարները կոտրել են Լարի Քինգի մեքենայի ապակիները

10:38 • 21.01.17

Հանրահայտ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հայտնել է, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները Վաշինգտոնում կոտրել են իր մեքենայի ապակիները։ Այդ մասին նա գրել է Twitter սոցկայքում։


«Վաշինգտոնում ցուցարարները կոտրել են իմ՝ վարձակալած մեքենայի ապակիները, ինչպես նաև այլ մեքենաների ապակիները։ Ես աշխատում էի ստուդիայում, և ինձ հետ ամեն ինչ կարգին է, սակայն իմ վարորդը փոքր-ինչ վախեցած է»,- գրել է Քինգը։


Հունվարի 20-ին՝ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը, Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել Թրամփի հակառակորդների և ոստիկանության միջև։ Ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։