Ford-ը ներկայացրել է Mustang-ի նորացված տարբերակը

20:18 • 21.01.17

Ամերիկյան Ford ընկերությունը ներկայացրել է Mustang կաբրիոլետի թարմացված տարբերակը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորույթը, ինչպես կուպեի դեպքում, համալրվել է ամբողջական թվային կառավարման վահանակով և 10 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:

Ատաքինից մեքենան լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Այն կրկնում է երկդռնանի մոդելի դիզայնը, բացառությամբ, որ նոր լուսարձակներ է ստացել:

Ինտերիերը բացահայտող լուսանկարներ դեռ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ կառավարման վահանակը փոխարինվել է 12 դյույմ անկյունագծով LCD-էկրանով:

Mustang-ի նոր մոդելը ներկայանալու է երկու շարժիչային տարբերակով` 2.3 լիտր ծավալային, 4 մխոցային երկտուրբո շարժիչով և 5 լիտր ծավալային V8 շարժիչով:  Մեքենայի վաճառքն ԱՄՆ-ում կմեկնարկի աշնանը:

 

 

 

 

 


 

 

Ford-ը ներկայացրել է Mustang-ի նորացված տարբերակը