Սնոուդենը խաղալիք չէ. Պեսկով
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արտահանձնման մասին հարցը կարող են որոշել միայն Ռուսաստանի միգրացիոն մարմինները կամ անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այդ որոշումը կարող է կայացվել մեր միգրացիոն մարմինների կամ նախագահ Պուտինի կողմից… Նա (Սնոուդենը) խաղալիք չէ, որը կարելի է նվիրել, նա մարդ է»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ իշխանությունները մտադիր են արտահանձնել Սնոուդենին:
Մամուլի քարտուղարը նշել է, որ եթե Սնոուդենը վերադառնա ԱՄՆ, նրան կարող է մահապատիժ սպառնալ, քանի որ Միացյալ Նահանգներն աշխարհի քիչ երկրներից մեկն է, որտեղ մինչ այժմ գոյություն ունի պատժի այդ ձևը:
Սնոուդենը 2013 թվականին արևմտյան ԶԼՄ-ներին փոխանցել էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթղթերը: Դրանից հետո նա ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում:










