Փրկարարները գործի են գցել արգելափակված ավտոմեքենայի շարժիչը, որում հղի կին է եղել

12:22 • 21.01.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 21-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կարմիր Աղեգ գյուղի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը լիցքաթափվել է, հնարավոր չէ գործարկել շարժիչը, մեքենայում գտնվում է հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածի 11-րդ կմ-ին ճամփեզրին կայանված է «Mitsubishi Grandis» մակնիշի 6708 տրանզիտ պետհամարանիշով (վարորդ՝  1977 թ. ծնված Կ. Հ.) ավտոմեքենան:

Փրկարարները գործի են գցել ավտոմեքենայի շարժիչը: