Մյանմայում պատանդ են վերցրել Թաիլանդից 40 զբոսաշրջիկի. Nation TV
Մյանմայում (Բիրմա) գրոհայինների խումբը պատանդ է վերցրել Թաիլանդից 40 զբոսաշրջիկի: Այդ մասին հայտնել է թաիլանդական ոստիկանությունը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Nation TV հեռուստաալիքին:
Նշվում է, որ զբոսաշրջիկները Թաիլանդին հյուսիս-արևմուտքում սահմանակցող Մյանմայի Կարեն նահանգի տարածքում են: Հաղորդվում է նաև, որ մի քանի զբոսաշրջիկ ազատ է արձակվել գրոհայինների հետ բանակցություններից հետո:
Nation TV-ի տվյալներով՝ զբոսաշրջիկներին պատանդ է վերցրել կարենների ժողովուրդների խմբի ներկայացուցիչներից բաղկացած գրոհայինների էթնիկ խումբը: Նրանք Թաիլանդի իշխանություններից պահանջում են ազատել իրենց անդամներից մեկին, որին թագավորության իրավապահները նախկինում ձերբակալել էին փախստականների մաքսանենգության մեղադրանքով:










