Տիգրան Պետրոսյանը դարձավ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

17:17 • 21.01.17

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ արագ շախմատի Հայաստանի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8 հնարավորից 7 միավորով Հայաստանի չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը:

6,5 միավոր փոխչեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը: Եռյակի վերջում 6 միավորով Գևորգ Ալավերդյանն է:

Արագ շախմատի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 60 շախմատիստներ: