Ադրբեջանցին Թրամփի պատկերով գորգ է պատրաստել և ուղարկել նրան՝ կից նամակով (լուսանկարներ)

15:42 • 21.01.17

Ադրբեջանցի գորգագործ Դագլար Սաֆարովը պատրաստել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը պատկերող գորգ, որը, Lent.az-ի տեղեկություններով, այսօր ուղարկվել է ԱՄՆ նախագահին՝ դրան կից շնորհավորական նամակի հետ միասին:

Այդ նամակում ասվում է, որ հեղինակը նախկինում գորգի վրա դիմանկաներ է պատրաստել նաև Թրամփին նախորդած ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի համար:

Սաֆարովի խոսքերով՝ ինքը սկսել է աշխատել գորգի վրա նոյեմբերից: Նշվում է, որ մինչ այժմ Սաֆարովը գորգերի վրա տասնյակ պետական գործիչների դիմանկարներ է պատրաստել: