Ոչ մեկս էլ ընտրություններին չենք մասնակցի. Գագիկ Աբրահամյանը՝ իր և Արա Աբրահամյանի մասին
«Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի» նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանը՝ ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը, խորհրդարանական առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Աբրահամյանն ասաց, որ նման ցանկություն չունի:
Աբրահամյանը նշեց, որ ինքը բիզնեսով է զբաղվում, որն ավելի շահավետ գործ է իր համար, քան օրենսդիր աշխատանքով զբաղվելը:
«15 տարի ես եղել եմ պատգամավոր, հերիք է, ես ուզում եմ բիզնեսով զբաղվել: Դա է: Բիզնեսն այսօր շահեկան գործ է»,- ասաց Գագիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ Արա Աբրահամյանը հայտարարել է, թե քաղաքականություն է մտնելու, չէր բացառել, որ հնարավոր է սատարի մասնակից կուսակցություններից մեկին կամ ստեղծի նոր ուժ:
Այս առնչությամբ Tert.am-ը հարցրեց՝ Ձեր եղբայր Արա Աբրահամյանը կմասնակցի՞ ընտրություններին, նա պատասխանեց. «Չեմ կարծում, ոչ մեկս էլ չենք մասնակցի...»:










