Կանադացին 25 մլն դոլար է շահել վիճակախաղով
Կանադայի Քվեբեկ նահանգի բնակիչը Lotto 649 վիճակախաղով ջեք-փոթ է շահել, որը հավասարազոր է 25 մլն դոլարի: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով կանադական աղբյուրը, վիճակահանությունը տեղի է ունեցել հունվարի 21-ին:
Քվեբեկում ևս մեկ խոշոր շահում է գրանցվել հունվարի 6-ին` 60 մլն դոլարի չափով: Այն ժամանակ շահել էր Մոնրեալի մոտակայքում գտնվող բենզալցակայանից գնված տոմսը:
Նույն վիճակախաղով խաղարկվող հաջորդ ջեք-փոթի մրցանակային գումարը կկազմի 5 մլն դոլար: Այն խաղարկվելու է հունվարի 25-ին:










