Հրապարակվել է Մանհեթենում մի դույլ ոսկու գողության տեսանյութը

21:16 • 22.01.17

Նյու Յորքի փողոցներից մեկում կայանված բեռնատարից օրը ցերեկով ոսկով լի դույլը գողացած տղամարդուն վերջապես հայտնաբերել են միջադեպից 4 ամիս անց:

Ինչպես հայտնում է Washingtonpost-ը` մեջբերելով նյույորքյան ոստիկանական բաժանմունքի տվյալները, 53-ամյա Խուլիո Նիվելոն հինգշաբթի ձերբակալվել է իր հայրենի Էկվադորում` տեղի ոստիկանների և ԱՄՆ իմիգրացիոն ու մաքսային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ոստիկանության տվյալներով` գողությունից մեկ ամիս անց նրան նկատել էին Նյու Ջերսիում, սակայն տղամարդը կրկին անհետացել էր իրավապահ մարմինների տեսադաշտից: Մինչդեռ գողությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին:

Ինչպես նշվում է, ԱՄՆ իշխանությունները նախկինում ևս ձերբակալել էին Նիվելոյին և 4 անգամ արտաքսել:

Ոստիկանությունից չեն հայտնել, թե արդյոք իրենց հաջողվել է հայտնաբերել էկվադորցու գողացած ոսկին, որի արժեքը կազմում է 1.6 մլն դոլար: