Մոսկվայի օդանավակայաններում 39 թռիչք է չեղարկվել, ևս 24-ը հետաձգվել է

14:22 • 22.01.17

Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է 39 թռիչք, ևս 24-ը հետաձգվել է. այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովստի» գործակալությունը: 

Նշենք, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը ներկա պահին կազմում է -6, տեղում է ձյուն, քամու արագույթյունը վայրկյանում հասնում է 3-5 մ.-ի: