Պապուա Նոր Գվինեայում 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում Պապուա Նոր Գվինեայում տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության պաշտոնական կայքին:
Ստերգետնյա ցնցումների էպիկենտրոնը 40 000 բնակչություն ունեցող Արավա քաղաքից 50 կմ դեպի արևմուտք է:
Հայտնի է, որ ցնցումների օջախը գտնվել է 150 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:










