«Թալիբանը» Թրամփին կոչ է արել զորքերը հանել Աֆղանստանից
Աֆղանական «Թալիբան» ծայրահեղական շարժումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել փոխել երկրի քաղաքականությունն Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նշվում է, որ թալիբների ուղերձը հրապարակել են որոշ աֆղանական լրատվամիջոցներ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:
«Մենք խնդրում ենք Թրամփին և նրա կաբինետը չհետևել ԱՄՆ նախկին ղեկավարների ոլորուն և կոր ճանապարհին` Ամերիկան փրկելու և Աֆղանստանը բռնագրավումից ազատելու համար», - ասվում է «Թալիբան» շարժման մամուլի քարտուղար Զաբիուլո Մուջահիդի հայտարարության մեջ:
«Եթե Թրամփը, ինչպես նրա նախորդներ Օբաման և Բուշը, շարունակեն Ամերիկայի ներկայությունը Աֆղանստանում և չվերանայի իր քաղաքականությունը, նա վնաս կհասցնի իրեն, կերկարացնի պատերազմն Աֆղանստանում և ավելի կբարդացնի խնդրի լուծումը», - նշվում է հայտարարության մեջ:










