ԱՄՆ-ում զենքերով բազմիմաստ ինստալյացիա են ստեղծել (տեսանյութ)

20:01 • 22.01.17

Միացյալ Նահանգներում վերջին տարիներին առավել քան արդիական է հրազենային բռնությունների ու հանցագործությունների աճի հարցը:

Ինչպես գրում է BusinessInsider-ը, ամերիկացի նկարիչ Մայքլ Մերֆին այդ խնդրի մասին բարձրաձայնելու հնարամիտ եղանակ է գտել` մատնանշելով երկրի ներսում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս տիրող բռնության մակարդակի աճը:




Նա բազմաթիվ հրացաններից կախովի պատկեր է ստեղծել, որը մի կողմից ներկայացնում է ԱՄՆ-ի քարտեզը, իսկ մեկ այլ անկյունից դիտելիս` հսկայական ատրճանակ է պատկերում:

Իր ինստալիացիան Մերֆին բնութագրել է որպես քննդատություն երկրի ներսում տիրող բռնությանը: 

ԱՄՆ-ում զենքերով բազմիմաստ ինստալյացիա են ստեղծել (տեսանյութ)