Զինված տղամարդը կրակ է բացել Տեխասի առևտրի կենտրոններից մեկում. կա 1 զոհ (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը կրակ է բացել՝ խլելով 1 մարդու կյանք, հայտնում է NBC-ն:
Նշվում է, որ տղամարդը, որը գողության փորձ է կատարել, 6 կրակոց է արձակել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ՝ այդ թվում նաև հղի կին: Տուժածների առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություն չկա:
Ոստիկանության փոխանցմամբ՝ գողության փորձին մասնակցել է 3 մարդ: Նրանցից 2-ին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից, մինչդեռ 3-րդ անձը կրակահերթ է բացել:
Հայտնի է, որ զինված հանցագործի ուղղությամբ կրակել են, և նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված է:










