Femen-ում հայտարարել են շարժման լուծարման մասին
Ամբողջ աշխարհում ճանաչում ստացած Femen ֆեմինիստական շարժման ակտիվիստ Յանա Ժդանովան հայտարարել է, որ Ուկրաինայում շարժումն այլևս չի գործում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին ակտիվիստը հայտնել է իր հարցազրույցում:
«Ամեն մեկն իր ուղղությամբ է գնացել, ինչպես նավերը ծովում: Թիմը, որը նախկինում կար, այլևս գոյություն չունի»,-մանրամասնել է Ժդանովան: Կինը հավելել է, որ տարբեր երկրներում առանձին ակցիաներ են անցկացվում, որոնք, սակայն, կապ չունեն Femen-ի հետ:
Ժդանովայի խոսքով՝ շարժման լուծարումը սկսվել է 2015թ., երբ շարժման անդամների միջև անհամաձայնություններ ու վեճեր են առաջացել:
Նշենք, որ 2008թ. ի վեր գործող Femen-ը, որի կազմում հիմնականում ուկրաինուհիներ են, հայտնի է իր սկանդալային բողոքի ակցիաներով: Որպես կանոն՝ այս կամ այն խնդրի հանդեպ հանրության ուշադրությունը գրավելու համար ակտիվիստները մերկանում են ու մարմնի վրա որևէ գրություն անում:










