Գամբիայի նախկին նախագահը գանձարանից 11 միլիոն դոլար է գողացել

11:25 • 23.01.17

Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն իր իշխանության վերջին շաբաթների ընթացքում գանձարանից 11,4 միլիոն դոլար է գողացել և բեռնատար ինքնաթիռով իրականացրել է թանկ ավտոմեքենաների տեղափոխություն, հայտնում է AFP գործակալությունը:


«Գամբիան աղետալի ֆինանսական վիճակում է: Գանձարանը փաստացիորեն դատարկ է»,- հայտնել է նոր նախագահ Ադամա Բարոուի խորհրդական Մաի Ահմադ Ֆատին:


Դատարկ գանձարանի մասին խոսել է նաև ինքը՝ Բարոուն, որը հունվարի 19-ին ստանձնել է պաշտոնը։


Ֆատիի խոսքով՝ բեռնատար ինքնաթիռը Ջամեի նախագահության վերջին ժամերի ընթացքում երկրից դուրս է հանել շքեղության տարբեր ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենաներ, որոնց թիվը հայտնի չէ: