Ճապոնիայում առյուծը հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ
Ճապոնիայում կենդանիների բուծարանում առյուծը հարձակվել է մարդկանց վրա, կենդանու հարձակումից տուժել է երկու մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Shonan Animal Production ընկերությանը պատկանող կենտրոնում կենդանիների են բուծում և խնամում տարբեր ֆոտո և տեսանկարահանումների համար, որոնք սովորաբար անցկացվում են Տոկիոյից քիչ հեռու գտնվող Նարիտա քաղաքում:
Դեպքը պատահել է, երբ հսկիչները նկարահանումների նախապատրաստական փուլում մաքրելիս են եղել 10-ամյա առյուծի վանդակը: Կենդանին շղթայված է եղել և չի կարողացել փախչել հարձակումից հետո:
Հայտնի է, որ նույն կենտրոնում կան նաև կապիկներ, շներ, կատուներ, հովազներ, ուղտեր, զեբրեր և կենգուրուներ:










