«Լա լա լենդ» մյուզիքլն ու Իզաբել Յուպերն արժանացել են Կինոքննադատների լոնդոնյան խմբակի մրցանակին

13:01 • 23.01.17

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Կինոքննադատների լոնդոնյան խմբակի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Variety-ն:

Ըստ կինոքննադատների` տարվա ֆիլմ է ճանաչվել «Լա լա լենդ» մյուզիքլը, տարվա դերասանուհի՝ «Ապագան» (Things to come) ֆիլմում գլխավոր դերը ստանձնած Իզաբել Յուպերը, լավագույն դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը ծովի ափին» ֆիլմում դերակատարման համար: 

Картинки по запросу «Ла-Ла Ленд»

Картинки по запросу Изабель Юппер («Будущее»)

Картинки по запросу Кейси Аффлек («Манчестер у моря»)


Ի դեպ, լավագույն դերասանուհին արժանացել է նաև հատուկ մրցանակի: 

Տարվա ռեժիսոր է ճանաչվել «Սաուլի որդին» ֆիլմի ռեժիսոր Լասլո Նեմեշը, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակը կիսել են Մախերշալա Ալին՝ «Լուսնային լույս» ֆիլմից, և «Սեր և ընկերություն» ֆիլմում խաղացած Թոմ Բենեթը: Իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակը տրվել է «Լուսնային լույս» ֆիլմի դերակատարներից Նաոմի Հարիսին։


«Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել բրիտանական-իռլանդական ֆիլմերի շարքում: Իսկ բրիտանացի-իռլանդացի լավագույն դերասան է ճանաչվել Էնդրյու Գարֆիլդը` «Խղճի նկատառումներով» և «Լռություն» ֆիլմերում կատարած դերերի համար, լավագույն դերասանուհի`«Սեր և ընկերություն» ֆիլմից Քեյթ Բեքինսեյլը: 

 

«Լա լա լենդ» մյուզիքլն ու Իզաբել Յուպերն արժանացել են Կինոքննադատների լոնդոնյան խմբակի մրցանակին