Ֆիլիպինների նախագահը հանդիպել է «Միսս տիեզերք» մրցույթի մասնակիցների հետ (լուսանկարներ)
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդիպել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի մասնակիցների հետ, հայտնում է news.abs-cbn.com-ը:
Գեղեցկուհիների ներկայությամբ ելույթ ունենալու ժամանակ իր սկանդալային արտահայտություններով հայտնի նախագահը զերծ է մնացել անշնորհք բառերի օգտագործումից՝ հավելելով, որ իրեն նախապես խնդրել են հետևել խոսքին:
Դուտերտեն նաև ասել է, որ դեռ երբեք չէր եղել այսքան շատ գեղեցիկ կանանցով լի սենյակում:
«Հուսով եմ, որ այս օրը երբեք չի ավարտվի»,-ասել է Դուտերտեն, որը նախկինում վիրավորական խոսքեր է հնչեցրել իգական սեռի ներկայացուցիչների վերաբերյալ:
Նշենք, որ «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին մասնակցում է 86 թեկնածու:












