Ապագա iPhone-ը դեմքով «կճանաչի» իր տիրոջը

20:54 • 23.01.17

2017 թվականին թողարկվելիք iPhone-ը կկարողանա ճանաչել իր տիրոջը` դեմքի ճանաչման նոր համակարգի շնորհիվ: Այս մասին հաղորդում է MacRumors պարբերականը:

Պարբերականի աղբյուրը` KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Կուոն, ենթադրել է, որ ապագա iPhone-ի հագեցումն անշրջանակ OLED-էկրանով նշանակում է, որ կբացակայի նաև Home կոճակը, ինչպես նաև` դրա մեջ ներմոնտաժված մատնահետքերի սկաները:

Միևնույն ժամանակ սմարթֆոնը հագեցած կլինի բիոմետրիկ անվտանգության նոր տեխնոլոգիայով, որի շնորհիվ սարքն իր տիրոջը դեմքով կճանաչի առջևի տեսախցիկի միջոցով:

Ապագա iPhone-ը դեմքով «կճանաչի» իր տիրոջը