Ռուսաստանում hանցավոր խումբ ղեկավարելու մեջ մեղադրվող 23-ամյա հայ տղան հայտնաբերվել է Երևանում

11:42 • 23.01.17

Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արման Մ.-ն։

Ինչպես տեղեկացնում եմ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին 2016 թ. ապրիլի 1-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 210 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (մի խումբ անձանց կազմակերպված խումբ կամ խմբի ղեկավար):

Խափանման միջոցն ընտրվել է կալանք: