ԱՄԷ-ից հետո այժմ էլ Սաուդյան Արաբիայի թագավորն է կոչ արել ժողովրդին աղոթել անձրևի համար

09:09 • 23.01.17

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել հաջորդ հինգշաբթի համընդհանուր աղոթք անել՝ երկնքից անձրև աղերսելու համար:


Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է միապետի գրասենյակի տարածած հայտարարությունում:


Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նմանատիպ աղոթք էր տեղի ունեցել նաև հարևան Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անձրև չէր տեղացել անցած ձմեռվանից: Սակայն անցած հանգստյան օրերին երկրի հյուսիսում տեղումներ են գրանցվել:


Նշենք, որ Արաբական թերակղզում ամռանն օդի ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի սանդղակով 50 աստիճանը: Երկրի կենտրոնում ու արևելքում անձրևները գալիս են բացառապես խոր ձմռանն ու աշնանը, իսկ արևմուտքում՝ միայն ձմռանը: