Հարավային Կորեայում առաջին անգամ գործող նախարար է ձերբակալվել

00:00 • 23.01.17

Հարավային Կորեայում երկրի պատմության մեջ առաջին անգամ գործող նախարար է ձերբակալվել, հաղորդում է Yonhap-ը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ ձերբակալվել է մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարար Չո Յուն Սունը` պաշտոնական դիրքը չարաշահելու գործի շրջանակներում: 

Կայքի հաղորդմամբ` նախարարը մեղադրվել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի հասցեին քննադատորեն արտահայտված արվեստի գործիչների, գրողների ու երաժիշտների ցանկ ստեղծելու համար: 

Նշվում է, որ ցանկում ներառված բոլոր անձանց մերժվել է պետության կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերումը: Ցանկում եղել է մոտ 10 հազար ազգանուն: