Tesla-ն ներկայացրել է Model S և Model X մեքենաները

16:00 • 23.01.17

Ամերիկյան Tesla Motors մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Model S 100D և Model X 100D էլեկտրական մոդելները, որոնց լուսանկարները հրապարակվել են ընկերության կայքում:


Ինչպես նշում է motor.ru-ն, Model S 100D-ն մի լիցքավորմամբ անցնում է 539 կմ, իսկ Model X 100D-ն՝ 475 կմ: Աղբյուրը նկատում է, որ ի տարբերություն նախորդ մոդելների՝ այդ ցուցանիշը զգալիորեն բարելավվել է:


Նոր Model S-ը 0-96 կմ/ժ արագություն է զարգացնում 4.2, իսկ Model X-ը՝ 4.8 վայրկյանում: Երկու մեքենայի դեպքում էլ զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:


Ինչ վերաբերում է գնին, ապա Tesla Model S 100D-ն արժե 95.000, Model X-ը՝ առնվազն 98.500 դոլար:

 

model_s_100

 

Tesla-ն ներկայացրել է Model S և Model X մեքենաները