ԱՄՆ-ում հետաքննել են Թրամփի խորհրդականի կապերը Ռուսաստանի հետ

10:13 • 23.01.17

Ամերիկյան հակահետախուզությունը հետաքննություն է անցկացրել Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի կապերի վերաբերյալ: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրների:


Թերթի տվյալներով՝ հետաքննության է ենթարկվել ոչ միայն Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Ֆլինի խոսակցությունը, այլև ռուսական կողմի ներկայացուցիչների հետ նրա՝ ավելի վաղ ունեցած կապերը:


Նշվում է, որ ներկայում չկան վերջնական տվյալներ հետաքննության ժամկետների և արդյունքների վերաբերյալ: