WhatsApp-ը կկարողանա աշխատել առանց ինտերնետի

20:47 • 24.01.17

WhatsApp մեսենջերի թարմացումը iOS օպերացիոն համակարգի համար մի շարք օգտակար գործառույթներով է համալրվել, այդ թվում`առանց ցանցի աշխատելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, Google-ից վերջերս նշել էին, որ բջջային սարքավորումները հաճախ կորցնում են ազդանշանը: Այժմ նրանց օրինակին հետևում են WhatsApp հավելվածի ծրագրովորողները: Ծառայության թարմացումից հետո այն կարող է հաղորդագրություններ հավաքել, որոնք օգտատերերը կկարողանան ուղարկել օֆլայն ռեժիմում: Դրանցից հերթ կգոյանա, որը կփոխանցվի հասցեատիրոջը ինտերնետի միացման պահին:

Այլ նորարարություններից հարկ է նշել հիշողությունը կարգավորելու հնարավարությունը. օգտատերերը կկարողանան ջնջել առանձին տեսակի հաղորդագրություններ, ինչպես օրինակ տեսանյութերը որոշակի չաթերից: Դա թույլ կտա արագորեն մաքրել սմարթֆոնը ամենաինտենսիվ խոսակցություններից` չկորցնելով կարևոր տեղեկությունները:

 

WhatsApp-ը կկարողանա աշխատել առանց ինտերնետի