Թմբուկի փայտիկներ, որոնք օդում հնչյուններ են արձակում (տեսանյութ)
Tech Insider-ը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են արտառոց հնչյուններ արձակող թմբուկի փայտիկներ: Նորույթի առանձնահատկությունն այն է, որ դրանցով կարելի է նվագել` հարվածելով օդի, այլ ոչ թե թմբուկի կամ այլ մակերևույթների վրա:
Տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ թմբուկի փայտիկներին սենսորներ են միացվում, որոնք սինխրոնացվում են սմարթֆոնի համապատասխան հավելվածի հետ: Այսպիսով` փայտիկները կարելի է օգտագործել ամենուր: Հավելվածը հարվածային գործիքներ է արտապատկերում էկրանի վրա, որոնք օգնում են նվագելու ժամանակ: Ականջակալներ օգտագործելու դեպքում երաժշտությունը լսելի է միայն նվագողի համար:
Նշվում է, որ սենսորներն աշխատում են մարտկոցի շնորհիվ, ինչի պատճառով ինտերնետի առկայությունը պարտադիր չէ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










